Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազային և կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները» բառերը հանել.

2) 6-րդ մասի «Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաև» բառերը հանել, «ընդհանուր օգտագործման նշանակությամբ» բառերը փոխարինել «ներքաղաքային կանոնավոր» բառերով, իսկ «արգելվում է» բառերից հետո լրացնել «, իսկ միջպետական, միջմարզային և ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։