Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.
«կաբոտաժային փոխադրում՝ որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջև իրականացվող փոխադրում.».
2) «չվացուցակ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«չվացուցակ՝ ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային և ներմարզային փոխադրումներում միջանկյալ կանգառների, ուղևորների նստեցման համար ավտոբուսի մատուցման), տեղի և երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.».
3) «երթուղային ավտոբուս» հասկացության «միայն սահմանված երթուղու» բառերը փոխարինել «տվյալ երթուղու սահմանված» բառերով.
4) «երթուղու սխեմա» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երթուղու սխեմա՝ երթուղու սպասարկման փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների (միջպետական փոխադրումներում՝ սահմանային անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների մասին.».
5) «ապրանքատրանսպորտային բեռնագիր» հասկացությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին ՍՄՌ (CMR)» կոնվենցիայի պահանջներին.».
6) «ճանապարհային թերթիկ» հասկացության «պետհամարանիշը» բառը փոխարինել «հաշվառման համարանիշը» բառերով, իսկ «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «(փաստացի կատարված երթերի մեկնման ժամերը)» բառերով.
7) «երթուղային թերթիկ» հասկացությունը հանել.
8) «ճանապարհային թերթիկ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.
«երթուղային ցանց՝ համապատասխան չվացուցակներով ու սխեմաներով միջպետական, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիների համակարգ.».
9) «հավաքակայան» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հավաքակայան՝ կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր և իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) և վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում.»: