Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «և դպրոցականների» բառերը հանել, «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի և պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման և իջեցման ժամանակ կարգ պահպանի:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: