Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «ա» կետի «այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթից հետո իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ» բառերը հանել.
2) «բ» կետի «կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը հանել, իսկ «նշումի» բառից հետո լրացնել «կամ ճանապարհային թերթիկի» բառերով.
3) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.
«դ.1) երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.».
5) «ը» կետից հետո երկրորդ պարբերության «15-օրյա» բառերը փոխարինել «5-օրյա» բառերով, երրորդ պարբերության «գ» կետում» բառերը՝ «գ» և «դ.1» կետերում» բառերով, իսկ «խախտումը հայտնաբերելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում» բառերը հանել: