Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները և ավտոբուսները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: