Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի ամբողջ տեքստում «երթուղու սխեմայի» բառերից հետո լրացնել «(իսկ ներքաղաքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը՝ համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, և հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում:»: