Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 50.1. Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 50.1. Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում

1. Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կացարանների և հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն) նախագծումը, կառուցումը և կառավարումը, այդ թվում՝ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափով, եթե համայնքը ներառված է լիազոր մարմնի սահմանած ցանկում.

2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման, կենդանիների կացարաններ տեղափոխման աշխատանքները.

3) սահմանված կանոններին համապատասխան՝ տալիս է համայնքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

4) աջակցում է անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը.

5) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվություններ.

6) սահմանում է համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման վայրերը.

7) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն և ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.

8) կենդանի տիրապետողից պահանջում և ստանում է կենդանի պահելուն առնչվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ և փաստաթղթեր:

(50.1-ին հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-127-Ն)

(25.03.26 ՀՕ-127-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։