Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 83. Համայնքի բյուջեն, դրա հաստատումը և կառուցվածքը

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 83. Համայնքի բյուջեն, դրա հաստատումը և կառուցվածքը

1. Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:

2. Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին: Ավագանին համայնքի բյուջեում փոփոխություններ է կատարում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ: Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է ավագանին:

3. Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Համայնքի բյուջեն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

4․ Համայնքները կարող են իրականացնել համայնքի բյուջեի կլիմայական նշագրում։

(83-րդ հոդվածը խմբ. 25.05.22 ՀՕ-134-Ն, լրաց. 20.01.26 ՀՕ-22-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։