Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-21-ից մինչև 2003-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 84. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2003-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 84. Անցումային դրույթներ

1. Մինչև պարտադիր լիազորությունների իրականացման կարգն օրենքով սահմանվելը, դա կարող է սահմանել համայնքի ավագանին:

2. Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը սահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը և համապատասխան ֆինանսական միջոցները:

3. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից առաջացած ֆինանսական միջոցներն առաջնահերթության կարգով ուղղվում են համայնքների առաջին քաղաքաշինական գլխավոր հատակագծերի նախագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման գծակարգերի մշակմանը:

4. Համայնքներին սույն օրենքով վերապահված քաղաքաշինական և հողային կադաստրի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար պետական անշարժ գույքի միասնական կադաստր վարող մարմինը պարտավոր է ավարտել սկզբնական հաշվառումը քաղաքներում (բացառությամբ Գյումրի և Վանաձոր քաղաքների) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 1-ը, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2002 թվականի նոյեմբերի 1-ը, Երևանի թաղային համայնքներում` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը: Պետական միասնական կադաստր վարող մարմինը, սկզբնական հաշվառումն ավարտելուն զուգահեռ, քաղաքներին, Երևանի թաղային համայնքներին է փոխանցում համապատասխան ծառայություններն իրենց փաստաթղթերով և համապատասխան նյութական ու տեխնիկական միջոցներով:

5. Սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված լիազորությունը` իրավաբանական անձանց մասով, համայնքներին է փոխանցվում 2003 թվականի հունվարի 1-ից:

6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում 2003 թվականի հունվարի 1-ից:

7. Կառավարությունը սույն օրենքի ուժով պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն փոխանցում է`

ա) Երևանի թաղային համայնքներին` մինչև 2003 թվականի հունիսի 31-ը.

բ) Գյումրի և Վանաձոր քաղաքներին` մինչև 2002 թվականի օգոստոսի 31-ը.

գ) մնացած համայնքներին` մինչև 2002 թվականի հունիսի 31-ը:

8. Պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված վարձակալության (օգտագործման և տիրապետման) պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը:

9. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

10. Սույն օրենքի 9-րդ գլխի դրույթները գործում են մինչև Երևանի մասին օրենքի ընդունումը:

11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասության դրույթի իրականացումն ապահովվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

5 հունիսի 2002 թ.

ՀՕ-337

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։