Հոդված 38. Համայնքի ղեկավարի գործունեությունը կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում
Հոդված 38. Համայնքի ղեկավարի գործունեությունը կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում
Համայնքի ղեկավարը կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների շահագործումը, կազմակերպում է դրանց ընթացիկ նորոգումը, հաշվառումը և բաշխումը.
2) կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.
3) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.
4) կազմակերպում է աղբահանությունը.
5) կազմակերպում է գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները.
6) նախապատրաստում է համատիրության հիմնադիր ժողովները և աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաև օրենքով սահմանված բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձևավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.
7) կազմակերպում է այն շենքերի սպասարկումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.
8) շենքերի սպասարկումն իրականացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում սպասարկման վճարի չափը:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը.
2) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը և շահագործումը: