Հոդված 51. Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը
Հոդված 51. Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը
Համայնքի սեփականություն համարվող հողերը կարող են օտարվել համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար:
Համայնքն իր տարածքում տնտեսական գործունեությունը խթանելու նպատակով իր օտարած հողի նկատմամբ հինգ տարվա ընթացքում ունի առաջնային հետգնման իրավունք:
Համայնքի հողի օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:
Համայնքի սեփականություն համարվող հողը և գույքը, այդ թվում` նաև հաղորդակցության ուղիները, որոնք անհրաժեշտ են համայնքի պարտադիր կամ պատվիրակած լիազորությունների իրականացման համար, կարող են օտարվել միայն պետական լիազորված մարմնի համաձայնությամբ:
Գույքի օտարումից ստացվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով և ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս: