Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-21-ից մինչև 2003-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ

գործել է մինչև 2003-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ

Մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:

Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը կարող է համայնքի ղեկավարի պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն միայն այն դեպքում, եթե նա խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները և համայնքի ավագանու որոշումները: Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին և մարզպետին: Մարզպետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և համայնքի ավագանու որոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։