Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-19-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 75. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 75. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը նշանակում է քաղաքային, իսկ մարզպետը` գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող որպես թեկնածու առաջադրվել համայնքի ղեկավարի նոր ընտրություններում:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի կառուցվածքային և (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:

(75-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, 30.09.08 ՀՕ-164-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-342-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։