Հոդված 159
Հոդված 159
Ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնիքը (կնքված առանձնատիպը) ճիշտ լինելու դեպքում պահակապետը պահակադիրին հրամայում է ժամանակին թույլ տալ պահեստարանը (պահեստը) կամ հավաքակայանը բացել: Ներկայացված թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:
Պահակախմբի հերթափոխումից հետո մեկանգամյա թույլտվությունը հանձնվում է պահակակետերի տեղեկագրի հետ միասին, իսկ մշտական թույլտվությունը ներկայացնողին է վերադարձվում պահպանվող օբյեկտը փակելուց հետո:
Պահակապետը պահեստարաններ (պահեստներ) կամ հավաքակայաններ մտնել թույլատրում է այն պահանջների ճիշտ կատարման պայմանով, որոնք նշված են պահակակետերի ցուցակում: Հրավտանգ պահեստարաններ (պահեստներ) կամ հավաքակայաններ թույլատրվում է մտնել հատուկ կոշիկներով, առանց նավթավառների, հրազենի և սառը զենքի, առանց ծխելու և բռնկիչ պարագաների, որոնց մասին նույնպես նշվում է պահակակետերի ցուցակում:
Պահեստարանի (պահեստի) կամ հավաքակայանի պահպանության ընդունումը պահակապետն իրականացնում է միայն փակմանը եկած անձնավորության մոտ հրշեջ մետաղանիշ (ժետոն) լինելու դեպքում:
(159-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)