ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 4 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ
Հոդված 38. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու պայմանները
Հոդված 38. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու պայմանները
1. Հրավերով նախատեսված դեպքում պայմանագրի կնքմանը պետք է նախորդի էլեկտրոնային աճուրդ:
2. Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է`
1) բացառապես գների վրա, եթե պայմանագիրը կնքվում է նվազագույն գին առաջարկող մասնակցի հետ, կամ
2) գների և (կամ) հրավերում նշված ոչ գնային չափանիշների (առաջարկների) վրա, եթե պայմանագիրը կնքվում է չափանիշներով, որոնք, բացի գնից, ներառում են նաև ոչ գնային չափանիշներ: