Հոդված 4
Հոդված 4
1. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումն իրականացվում է ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով` սույն Համաձայնագրի, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում, Կողմերի իրավասու մարմինների կողմից կնքված պայմանագրերի (գործարքների) հիման վրա, հաշվի առնելով ընդունող Կողմի` գաղտնիության ռեժիմի ապահովմամբ, սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության ու գաղտնի տեղեկատվության պահպանմամբ պայմանավորված սահմանափակումները:
2. Ընդունող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումը կարող է իրականացվել առանձին` ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում (կուրսերում, խմբերում) կամ ընդունող Կողմի հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների հետ համատեղ:
3. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումը և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումն իրականացվում է ռուսերենով: