Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Ուսումնառության ուղարկված մասնագետի, դասախոսի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ ընդունող Կողմին պատճառված վնասը փոխհատուցվում է ուղարկող Կողմի կողմից` ընդունող Կողմի ազգային օրենսդրության համաձայն:

Ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետների, դասախոսների կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը՝ հասցված նշված մասնագետների պատրաստման ընթացքում, փոխհատուցվում է ընդունող Կողմի կողմից` իր քաղաքացիների նկատմամբ իր ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ուղարկող Կողմը որևէ պահանջ չի ներկայացնում ընդունող Կողմին, այդ թվում՝ նաև մահվան, մարմնական վնասվածքների կամ ցանկացած այլ վնասի հետ կապված փոխհատուցման առնչությամբ, որը պատճառվել է ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետների կյանքին, առողջությանը և գույքին կամ ուղարկող Կողմի դասախոսների` ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ժամանակ, եթե այդ վնասը պատճառվել է ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետի կամ դասախոսի մեղքով:

2. Ուղարկող Կողմը պահպանում է ուսումնառության ուղարկված մասնագետների, դասախոսների և նրանց ընտանիքների անդամների համար ազգային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները, երաշխիքները և փոխհատուցումները` ամբողջ ծավալով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։