Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Ընդունող Կողմի իրավասու մարմինը մինչև պատրաստման տարվան նախորդող տարվա հուլիսի 1-ը տեղեկացնում է ուղարկող Կողմի իրավասու մարմնին պատրաստման ուսումնական ծրագրերի և ուսումնական պլանների մասին, ուսումնառության ուղարկվող մասնագետներին ներկայացվող պահանջների մասին, ուսումնական տեղերի քանակի մասին, պատրաստման ժամկետների և արժեքի մասին, ուսումնառության ուղարկվող մասնագետների` ուսումնական հաստատություն ժամանման և մեկնման ժամկետների և կարգի մասին:

2. Մինչև պատրաստման տարվան նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը ուղարկող Կողմի իրավասու մարմինը ուսումնառության ուղարկվող մասնագետների պատրաստման հայտը տրամադրում է ընդունող Կողմի իրավասու մարմնին: Հայտում նշվում են ուսումնառության ուղարկվող մասնագետների քանակը, դասախոսների քանակը, նրանց գործուղման ժամկետները և պայմանները, ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանները, ինչպես նաև նշված մասնագետների պատրաստմանն առնչվող այլ տեղեկատվություն:

Հայտը ստորագրվում է Կողմի իրավասու մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։