Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված եզրույթները նշանակում են.
հակաահաբեկչական ստորաբաժանումներ - Կողմերի իրավասու մարմինների հատուկ լիազորված ստորաբաժանումներ, որոնց գործառույթների մեջ մտնում են ահաբեկչական գործունեության կանխումը, բացահայտումը, կանխարգելումը և դրա հետևանքների նվազեցումը,
իրավասու մարմիններ – Կողմերի` իրենց կառուցվածքում հակաահաբեկչական ստորաբաժանումներ ունեցող անվտանգության մարմիններ, հատուկ ծառայություններ, իրավապահ մարմիններ և այլ պետական մարմիններ,
մասնագետների պատրաստում - Կողմերի ուսումնական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների ուսուցում մասնագիտական պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կամ առանց կրթական մակարդակի բարձրացման պատրաստման կրթական ծրագրերով,
ուսումնական հաստատություններ - բարձրագույն, միջին, տարրական հատուկ և լրացուցիչ մասնագիտական կրթական հաստատություններ, ինչպես նաև ուսումնական կենտրոններ և ուսումնական օբյեկտներ, որտեղ իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների մասնագետների պատրաստումը,
ուսումնառության ուղարկված մասնագետ - անձ, ում համար համապատասխան Կողմի ուսումնական հաստատությունում ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով կազմակերպվել է գիտելիքների, հմտությունների և ունակությունների փոխանցման գործընթաց,
դասախոս - համապատասխան որակավորում ունեցող և ուսումնառության ուղարկված մասնագետին գիտելիքներ, հմտություններ և ունակություններ փոխանցող անձ,
ապահովման նյութեր - ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով՝ ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, ուսումնադասարանային պարագաներ, լաբորատոր սարքավորումներ, ուսուցման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ծախսվող նյութեր և այլ սարքավորումներ,
ուղարկող Կողմ - Կողմ, որի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնի ուսումնական հաստատություններ ուսումնառության նպատակով ուղարկում է մասնագետների, ինչպես նաև ուղարկում է իր դասախոսներին` ընդունող Կողմի իրավասու մարմնի հարցման համաձայն,
ընդունող Կողմ - Կողմ, որի իրավասու մարմինը իր ուսումնական հաստատություններում ուսումնառության նպատակով ընդունում է մասնագետներին և իրականացնում է նրանց պատրաստումը, ինչպես նաև ընդունում է մյուս Կողմերի իրավասու մարմինների ուղարկած դասախոսներին,
փոխանցող Կողմ - Կողմ, որի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնին փոխանցում է ապահովման նյութերը: