Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումն իրականացվում է ընդունող Կողմի ուսումնական հաստատություններում:

Կողմերի իրավասու մարմինները ընդունող Կողմի ուսումնական հաստատություններում դասընթացների անցկացման նպատակով կարող են ուղարկել նաև իրենց դասախոսներին:

2. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստումն իրականացվում է վճարովի (այդ թվում՝ նաև պատրաստման համար վճարի արտոնությունների տրամադրմամբ) կամ անհատույց հիմունքով:

3. Ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկված մասնագետների, դասախոսների կացությունը կազմակերպվում է ընդունող Կողմի կողմից` սահմանված պայմանների և կարգի համաձայն:

4. Ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման մասին պայմանագիրը (գործարքը) կնքվում է ուղարկող Կողմի իրավասու մարմնի և ընդունող Կողմի ուսումնական հաստատության միջև` մինչև պատրաստման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը:

Պայմանագրում (գործարքում) արտացոլվում են.

ա) ուսումնական ծրագիրը և (կամ) ուսումնական պլանը,

բ) ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման անցկացման ժամկետները,

գ) ուսումնառության ուղարկվող մասնագետների, ուղարկվող դասախոսների քանակը,

դ) ուսումնառության ուղարկվող մասնագետներին ներկայացվող պահանջները,

ե) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և (կամ) դասախոսների ապահովման պայմանները ապահովման նյութերով, տրանսպորտով` ուսումնական նպատակերի համար, բնակության կացարաններով և սննդով, ինչպես նաև բժշկական ծառայությունների պայմանների տրամադրմամբ,

զ) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների, դասախոսների կողմից ուսումնական նպատակերի համար գրադարանների, ընթերցասրահների և սպորտային դահլիճների, այլ տեղերի և տարածքների օգտագործման պայմանները,

է) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և դասախոսների` դեպի պատրաստման վայր գնալու և վերադառնալու պայմանները,

ը) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և դասախոսների` ընդունող Կողմի տարածք մուտքի (ելքի) և ընդունող Կողմի տարածքում կացության կարգը,

թ) ուսումնառության ուղարկվող մասնագետների պատրաստման դիմաց վճարման կարգը, ժամկետները և պայմանները,

ժ) ուսումնառության ուղարկվող մասնագետների վաղաժամկետ հեռացման հիմքերը,

ժա) ուղարկող Կողմի` ուսումնառության ուղարկվող մասնագետների և դասախոսների կյանքի և առողջության ապահովագրության առկայությունը,

ժբ) վեճերի կարգավորման կարգը,

ժգ) այլ լրացուցիչ պայմաններ` Կողմերի իրավասու մարմինների միջև պայմանավորվածությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։