Հոդված 8
Հոդված 8
1. Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում ուսումնառության ուղարկվող մասնագետների պատրաստումն իրականացնող ուսումնական հաստատությունների զարգացման գործում:
Այդ նպատակներով ապահովման նյութերի փոխանցումը իրականացվում է վճարովի հիմունքով, փոխանցող Կողմի ներքին սակագներով, մնացորդային արժեքով կամ անհատույց հիմունքով: Մասնագետների պատրաստմանն ուղղված նպատակի համար Կողմերի իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում իրականացնում են գիտական, ուսումնական, տեղեկատվական և այլ նյութերի համատեղ մշակում և հրատարակում:
Ապահովման նյութերի փոխանցման կարգը սահմանվում է փոխանցող Կողմի ազգային օրենսդրության համաձայն:
2. Ապահովման նյութերի` Կողմերի պետական սահմաններով տեղափոխումը և նրանց տարածքներով տարանցումը իրականացվում է Կողմերի ազգային օրենսդրության համաձայն:
Ապահովման նյութերի` Կողմերի պետական սահմաններով տեղափոխման, ինչպես նաև նրանց տարածքներով տարանցման ժամանակ Կողմերը նպաստում են յուրաքանչյուր Կողմի` ազգային օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգերի արագ կատարմանը: