Հոդված 18
Հոդված 18.
Նախազորակոչային պատրաստությունը
1. Քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում քաղաքացիները կարող են անցնել զինվորական պատրաստություն՝ սույն օրենքով սահմանված դեպքերում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություններում կարող են կազմակերպվել և անցկացվել զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր: Նշված կրթական ծրագրերին քաղաքացիները մասնակցում են զինվորական կոմիսարիատի ընտրությամբ և ուղեգրով: