Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31.

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը

1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) պետական լիազոր մարմնի և քաղաքացու (զինծառայողի) միջև կնքվող գրավոր համաձայնություն է՝ սույն օրենքի պահանջների հիման վրա պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում զինվորական ծառայություն անցնելու մասին։ Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Պայմանագրի օրինակների վրա դրվում է պետական լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիք:

3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից: Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրա առաջին օրինակը կարվում է զինծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է զինծառայողին:

4. Պայմանագրերը կարող են լինել առաջին կամ հերթական կամ նոր։ Առաջին պայմանագիր է համարվում առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող քաղաքացու (զինծառայողի) հետ կնքվող պայմանագիրը։ Հերթական պայմանագիր է համարվում պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու կամ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում կնքվող պայմանագիրը։ Նոր պայմանագիր է համարվում նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետ կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կնքվող պայմանագիրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։