Հոդված 39. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը
Հոդված 39. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը
1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` պայմանագրային զինծառայողը կարող է իր համաձայնությամբ նշանակվել հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող`
1) թափուր զինվորական պաշտոնի՝ մինչև վեց ամիս ժամկետով.
2) զինվորական պաշտոնն զբաղեցնող զինծառայողի ժամանակավոր բացակայության դեպքում՝ մինչև չորս ամիս ժամկետով (արձակուրդի, բացառությամբ` երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության, մեկ ամսից ավելի ժամկետով գործուղման դեպքերում): Երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են պաշտոնն զբաղեցնողի` երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամկետի ընթացքում:
2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում և ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը): Թափուր պաշտոնի կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին հաշվարկվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին տվյալ զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմամբ նախատեսված բարձր հերթական զինվորական կոչում չի շնորհվում:
3. Զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են`
1) շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են շարքային կազմի կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ.
2) ավագ ենթասպայական կազմի զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ ենթասպայական կազմի կամ կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ.
3) կրտսեր սպայական կազմի զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կազմերի զինվորական կոչումներ.
4) ավագ սպայական կազմի զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական կազմերի զինվորական կոչումներ:
4. Առանձնահատուկ դեպքերում թափուր զինվորական (բացառությամբ հրամանատարական կազմի) պաշտոնի կարող է նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(39-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն)
(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)