Հոդված 9
Հոդված 9.
Զինվորական ծառայության պաշտոնների դասակարգումը
1. Զինվորական ծառայության պաշտոնները դասակարգվում են հրամանատարական և ոչ հրամանատարական կազմերի:
2. Հրամանատարական կազմի պաշտոնները բաժանվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն հրամանատարական.
2) ավագ հրամանատարական.
3) միջին հրամանատարական.
4) կրտսեր հրամանատարական:
3. Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն սպայական.
2) ավագ սպայական.
3) կրտսեր սպայական.
4) ավագ ենթասպայական.
5) կրտսեր ենթասպայական.
6) շարքային:
4. Զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
6. Զինվորական պաշտոնները միմյանց նկատմամբ կարող են համարվել հավասար կամ բարձր կամ ցածր՝ ըստ պաշտոնների խմբերում իրենց զբաղեցրած դիրքի:
(9-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-21-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-621-Ն, լրաց., փոփ. 16.12.22 ՀՕ-491-Ն)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-444-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)