Հոդված 66. Զինծառայողների տրանսպորտային և հանգստի ապահովումը
Հոդված 66. Զինծառայողների տրանսպորտային և հանգստի ապահովումը
(վերնագիրը լրաց. 13.12.19 ՀՕ-293-Ն)
1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:
2. Զինծառայողների` Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սույն մասի համաձայն` փոխհատուցվում են նաև զինծառայողի ամուսնու (կնոջ) և 18 տարին չլրացած երեխաների` զինծառայողի հետ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը:
3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով:
(66-րդ հոդվածը լրաց. 13.12.19 ՀՕ-293-Ն, փոփ. 13.04.23 ՀՕ-126-Ն)
(13.12.19 ՀՕ-293-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)