Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2025-07-26։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 2 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8

գործել է մինչև 2025-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Զինծառայողն իրավունք չունի`

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Ընդ որում, պետական ծառայությունը գերակայում է սույն կետում նշված աշխատանքի նկատմամբ.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնելու ընտրովի կամ այլ պաշտոններ, բացառությամբ սույն օրենքով սահմանված զինվորական պաշտոնների.

3) ստեղծելու կուսակցություններ կամ կրոնական կազմակերպություններ, անդամակցելու որևէ կուսակցության կամ արհեստակցական միության, իսկ կրոնական կազմակերպության անդամ հանդիսանալու դեպքում զինվորական ծառայության ընթացքում և ծառայակիցների շրջանում իրականացնելու քարոզչական գործունեություն.

4) ոչ ծառայողական նպատակների համար օգտագործելու պետական սեփականություն հանդիսացող նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցներ, ինչպես նաև ծառայության կրման ցանկացած վայրում օգտագործելու սմարթֆոն տիպի բջջային հեռախոս, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի.

5) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցել դրանց, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցելու հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման.

6) պաշտոնեական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

7) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

8) վարձատրություն ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

10) անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով հրապարակային հնչեցնելու ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ.

11) համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածելու կամ քննարկելու զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների.

12) առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու՝ դուրս գալու Հայաստանի Հանրապետության սահմաններից:

13)

2. Զինծառայողների իրավունքները և պարտականությունները, այդ թվում` ընտրական իրավունքն ու հանրաքվեներին մասնակցության կարգը, կարգապահական իրավունքը և կարգապահական պատասխանատվությունը սահմանվում են օրենքով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չպահպանելը զինծառայողի նկատմամբ հանգեցնում է կարգապահական, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պատասխանատվության կիրառման:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-276-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։