ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 14
Հոդված 14.
Շարքային կազմի զինվորական կոչումներ շնորհելը
1. «Շարքային» զինվորական կոչում շնորհվում է`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս.
2) զինվորական կոչում չունեցող և սույն օրենքով սահմանված կարգով պահեստազոր փոխանցվող քաղաքացիներին` պահեստազորում հաշվառելիս.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս.
4) սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվող իգական սեռի քաղաքացիներին` զինվորական պաշտոնի նշանակելիս:
2. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է խրախուսման կարգով` «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին: