Հոդված 30
Հոդված 30.
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝
1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.
2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 19.1-ին հոդվածով և 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.
3) պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիները՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝
1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.
2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չվերացված կամ չմարված դատվածություն.
3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:
3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը և պատճառները:
4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`
1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանը.
2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 52 տարեկանը.
3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանը.
4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 58 տարեկանը.
5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանը.
6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:
5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և կոլեգիալ որոշման հիման վրա:
(30-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, փոփ., լրաց. 04.06.19 ՀՕ-57-Ն, փոփ. 19.04.21 ՀՕ-170-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն, 13.04.23 ՀՕ-126-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-239-Ն, խմբ. 11.05.26 ՀՕ-201-Ն)
(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-239-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)