Հոդված 34
Հոդված 34.
Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու պայմանները
1. Պայմանագրի գործողությունը դադարում է`
1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
2) զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու դեպքում` հերթական պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում` զինծառայողին տեղափոխող մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով կնքված պայմանագրերի.
4) օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
4.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողին մեկ օրացուցային տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգապահական իրավախախտումների համար առնվազն հինգ անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում՝ պայմանագրային զինվորական ծառայությունը դադարեցնելու հրամանն ուժի մեջ մտնելու օրը.
5) սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերի ծագման օրը:
2. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`
1) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքները վերանալու օրը.
2) զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու ժամանակահատվածում.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած իգական սեռի զինծառայողին երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելիս` մինչև արձակուրդի ավարտի օրը:
3. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում պայմանագրի օրինակներում կատարվում է դադարման կամ կասեցման հիմքի մասին համապատասխան գրառում` ամսաթվի և տարեթվի նշումով:
(34-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն, 11.05.26 ՀՕ-201-Ն)
(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)