ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ
Հոդված 37. Պայմանագրային զինծառայողին հավասար զինվորական պաշտոնի նշանակելը
Հոդված 37. Պայմանագրային զինծառայողին հավասար զինվորական պաշտոնի նշանակելը
1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի`
1) ծառայողական անհրաժեշտությունից (այդ թվում` ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից) ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր զեկուցագրի համաձայն).
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն: