Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 38. Պայմանագրային զինծառայողին ցածր զինվորական պաշտոնի նշանակելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Պայմանագրային զինծառայողին ցածր զինվորական պաշտոնի նշանակելը

1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի (իր համաձայնությամբ).

2) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով (իր համաձայնությամբ).

3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր համաձայնությամբ).

4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (իր համաձայնությամբ).

5) «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում, ինչպես նաև եթե «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, այլ կարգապահական խախտման համար ենթարկվել է կարգապահական տույժի.

6) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է զինվորական ծառայության սահմանափակման այնպիսի պատժի, որը բացառում է իր զբաղեցրած պաշտոնում հետագա պաշտոնավարումը.

7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով անընդմեջ երեք անգամ իրականացված ատեստավորումների արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու դեպքում.

8) ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում:

(38-րդ հոդվածը խմբ. 07.12.22 ՀՕ-506-Ն, լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն, փոփ. 04.03.26 ՀՕ-71-Ն)

(07.12.22 ՀՕ-506-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։