Հոդված 41. Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը
Հոդված 41. Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը
1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում` մեկ ամսից ոչ ավելի, իսկ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողի հաստիքը կրճատվելու դեպքում` մինչև արձակուրդի ավարտը.
2) 4-րդ կետով սահմանված դեպքում` մինչև տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում՝ վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել.
3) 5-րդ կետով սահմանված` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով.
4) 6-րդ կետով սահմանված դեպքում (ներառյալ` արձակումը ձևակերպելու ժամկետը)` 1 ամսից ոչ ավելի.
5) 7-րդ կետով սահմանված դեպքում` երեք ամսից ոչ ավելի.
6) 8-րդ կետով սահմանված դեպքում` մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
7) 9-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ազատվելը.
8) 10-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ուսումնառության ավարտը:
2. Պայմանագրային զինծառայողներին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: