Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-10-22-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով:

3. Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:

4. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողությունը պարտադիր լինելու դեպքում օրենքի 7.1 հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման, հարկ վճարողի մոտ նշանակված հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով` այդ ապրանքների առաքման, տրամադրման, կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) դեպքերում` ակցիզային հարկ վճարողներից գանձվում է տուգանք` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքների համար հաշվարկվող իրացման շրջանառության (տեղափոխման կամ ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման դեպքում` իրացման սովորաբար կիրառվող գներով հաշվարկվող արժեքի) 100 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ ապրանքների մասով վերջնական հարկային պարտավորություն:

Սույն մասում նշված պատասխանատվությունը կիրառվում է խախտման փաստն օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվելու դեպքում:

(10-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։