Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
2203 գարեջուր ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 70
105
2204 խաղողի և այլ գինիներ բացթողնման գնի (առանց
ավելացված արժեքի հարկի
և ակցիզային հարկի)
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
100 դրամ
10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
150 դրամ
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 500
600
2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային և հատապտղային գինենյութի ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 180
200
2207 Էթիլային սպիրտ ներքին արտադրանքի 1
լիտրի համար (100-
տոկոսանոց սպիրտի
վերահաշվարկով)
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 600
700
2208 սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիների
ԱՏԳԱԱ 2208 ապրանքային
ծածկագրին դասվող օղիներ բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային
արժեքի
տեղական արտադրության
դեպքում` բացթողնման
գնի (առանց ավելացված արժեքի հարկի և
ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում`
մաքսային արժեքի 30 տոկոս, բայց ոչ
պակաս, քան
1 լիտրի համար
380 դրամ
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 լիտրի համար 600 դրամ
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 լիտրի համար 500 դրամ
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1500
2709 հում նավթ և նավթամթերք 1 տոննա 27000
2711 (բացառությամբ 2711 11-ի և 2711 21-ի) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) 1 տոննա 1000
271011 Բենզին 1 տոննա 25000 դրամ
2710 Դիզելային վառելիք մաքսային արժեք կամ
1 տոննա 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 տոննայի համար 32500 դրամ
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:
3. Ծխախոտի արտադրանքի և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:
4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
5. Ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.09.02 ՀՕ-415-Ն, լրաց. 30.04.08 ՀՕ-59-Ն, խմբ., լրաց. 26.12.08 ՀՕ-28-Ն, խմբ. 26.02.09 ՀՕ-51-Ն, լրաց. 29.10.09 ՀՕ-202-Ն, փոփ. 10.12.09 ՀՕ-224-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.10.10 ՀՕ-126-Ն, լրաց. 14.09.11 ՀՕ-255-Ն)
(5-րդ հոդվածի 1-ին մասը 07.10.10 ՀՕ-126-Ն օրենքի լրացմամբ և 3-րդ ու 4-րդ մասերը 07.10.10 ՀՕ-126-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնեն 01.01.2014 թ.)