Հոդված 9. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում`
ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «արտահանում` ազատ շրջանառության համար», կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով:
2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում, կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին`
ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար` սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր եռամսյակի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.
բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում:
(9-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն, 29.10.09 ՀՕ-202-Ն, 22.12.10 ՀՕ-211-Ն)