Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 10. Հարկային հաշվառման վերցնելը

գործել է մինչև 2011-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հարկային հաշվառման վերցնելը

1. Հարկային մարմինը հարկ վճարողների կողմից սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հաշվառում, տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:

2. Հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառման վերցնելուց և հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելուց հետո նրանց տրամադրվում է հաշվառման վկայական, որի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

3. Հարկային մարմնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին: Նմուշային ձևեր ներկայացնելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:

4. Փաստաթղթերի ստուգումից հետո հարկ վճարողի հարկային հաշվառումը կասեցնելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում հարկային մարմնի ղեկավարը տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցում է անհրաժեշտ տեղեկություններ հարկային հաշվառման ռեեստրում և հարկ վճարողին տրամադրում է հարկային հաշվառման վկայական:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-193-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։