Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 8. Հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացվող փաստաթղթերը

գործել է մինչև 2011-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացվող փաստաթղթերը

1. Պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) կազմակերպությունների հաշվառման դեպքում`

ա. պետական գրանցման վկայականի պատճենը,

բ. տնօրենի կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում.

2) անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դեպքում՝

ա. պետական գրանցման վկայականի պատճենը,

բ. անձնագրի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճենները,

գ. անհատ ձեռնարկատիրոջ կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում.

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառման դեպքում՝

ա. անձնագրի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճենները,

բ. ֆիզիկական անձի կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում:

2. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նշված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:

(8-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։