Հոդված 36
Հոդված 36.
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`
ա) բացօթյա վայրերի համար տարածքի օգտագործման գործոնի հետ կապված` 0.7.
բ) բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (24.00-ից մինչև 6.00-ը) աշխատող բարերի համար լրացուցիչ` 2.0.
գ) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար 0.5.
դ) բացօթյա վայրերի համար ապրիլ-հոկտեմբեր ամիսներին լրացուցիչ կիրառվում է 1.5 գործակից.
ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսը 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` լրացուցիչ` 0.75,
զ) Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.7:
(36-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-277)