Գլուխ 10 · ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 60
Հոդված 60.
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով`
ա) ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.
բ) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար հատուցման դիմաց դրանց անվտանգության ապահովումը: