Գլուխ 18 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 94.1
Հոդված 94.1.
Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար
Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:
(94.1-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)