Գլուխ 19 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 98
Հոդված 98.
Հաստատագրված վճարների կասեցումը
Սույն օրենքի 7 հոդվածի «գ», «դ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը», «ժթ» և «ի» ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային տեսչության մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:
(98-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն)