Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-01-ից մինչև 2017-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 16

գործել է մինչև 2017-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16.

Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը

1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:

2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց` սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:

(16-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-266-Ն)

(16-րդ հոդվածը 28.09.16 ՀՕ-153-Ն օրենքի 8-րդ հոդվածով ուժը կկորցնի 01.01.2017 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։