Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20
Հոդված 20.
Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7 հոդվածի «ա» (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում՝ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի), «զ» կետերով սահմանված գործունեության տեսակների իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա` այդ կետերով սահմանված գործունեության տեսակների մասով:
(20-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 24.12.04 ՀՕ-52-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն)
(20-րդ հոդվածը 28.09.16 ՀՕ-153-Ն օրենքի 8-րդ հոդվածով ուժը կկորցնի 01.01.2017 թ.)