Գլուխ 19 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 96
Հոդված 96.
Օրենքում կիրառվող որոշ հասկացությունների սահմանումները
1. Սույն օրենքի 47 հոդվածի «գ» ենթակետում նշված` ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը, 52 հոդվածի «գ» ենթակետում նշված` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն օրենքում գոտիականության կիրառման նպատակով հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազորած մարմնի) կողմից Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների:
(96-րդ հոդվածը 28.09.16 ՀՕ-153-Ն օրենքի 14-րդ հոդվածով ուժը կկորցնի 01.01.2017 թ.)