Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-01-ից մինչև 2017-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 18 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 94.1

գործել է մինչև 2017-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 94.1.

Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար

Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:

Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:

Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում ստացված և իրացված գազի ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:

(94.1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

(94.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունները 28.09.16 ՀՕ-153-Ն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի փոփոխություններով ուժի մեջ կմտնեն 01.01.2017 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։