Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-01-01-ից մինչև 2004-01-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 58

գործել է մինչև 2004-01-26Բացել ARLIS-ում

Հոդված 58.

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

1. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների արտադրյալի 1000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքը բացառապես տարաների միջոցով (բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների բացակայության դեպքում) իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) մեկ խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված վճարի չափին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։