Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3
Հոդված 3.
Հաստատագրված վճար վճարողները
Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ), բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողները:
(3-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-214-Ն, փոփ. 07.12.11 ՀՕ-313-Ն)
(3-րդ հոդվածը 28.09.16 ՀՕ-153-Ն օրենքի 2-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2017 թ.)