Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-03-05-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

3. Եթե հարկ վճարողը սույն օրենքի համաձայն, շրջանառության հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու և շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու կամ շրջանառության հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքերում շարունակել է իրեն համարել շրջանառության հարկ վճարող և սույն օրենքի 5-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացրել միասնական հայտարարությունը՝ կատարված գործողությունները ձևակերպելով սույն օրենքով սահմանված կարգով, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով հարկման կարգերի փոփոխությունը և վճարած շրջանառության հարկի մեջ սույն օրենքով սահմանված ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունները:

Սույն մասով սահմանված հարկային պարտավորությունների վերահաշվարկի դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում:

3.1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում՝

1) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը՝

ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է նախազգուշացում,

բ. երկրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է տուգանք` 20 000 դրամի չափով,

գ. երրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև խախտման օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով,

դ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 1-ին կետով նախատեսված դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով.

2) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը՝

ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է տուգանք` 20 000 դրամի չափով,

բ. երկրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում մինչև խախտման օրն ընկած՝ ավարտված հաշվետու ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը,

գ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` ընթացիկ տարում շրջանառության հարկ վճարող համարվելու օրվանից մինչև ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը.

3) 2016 թվականի հունվարի 1-ից հետո՝

ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում մինչև խախտման օրն ընկած՝ ավարտված հաշվետու ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը,

բ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 3-րդ կետով նախատեսված դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` ընթացիկ տարում շրջանառության հարկ վճարող համարվելու օրվանից մինչև ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:

4. Սույն հոդվածի համաձայն, հաշվարկված հարկային պարտավորությունները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

Հարկային մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։