Հոդված 236. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
Հոդված 236. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի`
1) դատարանի վճիռը կամ որոշումը թողնել անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման: Եթե բեկանվել է տնտեսական դատարանի վճիռը կամ որոշումը, գործն ուղարկվում է տնտեսական դատարան` դատավորների կոլեգիալ կազմով քննելու համար: Սնանկության վերաբերյալ գործերը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործեր տվյալ գործով կայացված վճռի բեկանումից հետո շարունակվում են քննվել միանձնյա.
2) վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել և գործն ուղարկել նոր քննության` վերաքննիչ դատարան, իսկ եթե բեկանվել է վերաքննիչ դատարանի վճիռը, ապա վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար.
2.1) վերացնել հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի և տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական և վերաքննիչ դատարանների որոշումները.
3) գործի վարույթը կարճել կամ հայցը թողնել առանց քննության, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել առաջին ատյանի դատարանում, տնտեսական դատարանում կամ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ:
(236-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-214, լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)